211652_close_icon
views-count4166 դիտում article-date 12:38 14-05-2017

Շատ կուզեմ, որ առաջիկա տարիներին քաղաքում ունենանք մեծ գեղեցիկ զբոսայգի, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել. Վիգեն Սարգսյանը կատարեց ընտրությունը. Tert.am

Քիչ առաջ Երևանի 9/47 ընտրատեղամասում քաղաքապետի իր թեկնածուին ընտրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Վերջինս ընտրության էր եկել իր կնոջ ու երեխայի հետ: Tert.am-ի հարցին՝ հավանո՞ւմ է քաղաքի ներկայիս տեսքը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Մեր քաղաքը օրեցօր գեղեցկանում է: Վստահ եմ, որ էլ ավելի է գեղեցկանալու: Մենք բացառիկ սիրուն քաղաք ունենք, որը շատ խորը պատմական արմատներ ունի, ունի իր ուրույն բնավորությունը, միջավայրը: Կարծում եմ՝ սա հաճելի քաղաք է ապրելու համար»: Իսկ հարցին՝ ի՞նչ կցանկանար փոխել Երևանում, նա պատասխանեց. «Ուրախանում եմ, որ մեզ մոտ բարեկարգվում են այգիները, պուրակները: Շատ եմ կարևորում կանաչ գոտիների առկայությունը: Շատ կուզեմ, որ առաջիկա տարիներին քաղաքում ունենանք մեծ գեղեցիկ զբոսայգի, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել»: Աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2017/05/14/Vigen-sargsyan/2370917]Tert.am[/url]

Նմանատիպ նյութեր