Ռոսիցկիի գոլը օգնեց «Արսենալ»-ին հաղթել «Տոտենհեմ»-ին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբիներից մեկը, որի շրջանակում «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում միմյանց հետ մրցեցին «Տոտենհեմ»-ն ու «Արսենալ»-ը: Խաղի ելքը վճռվեց արդեն խաղի 2-րդ րոպեին, երբ Տոմաշ Ռոսիցկին առաջ մղեց իր թիմին: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություն չարձանագրվեց և «զինագործները» չափազանց կարևոր երեք միավոր վաստակեցին սկզբունքային մրցակցի հետ խաղում:
29 տուրից հետո Արսեն Վենգերի թիմը 62 միավորով հանգրվանեց երրորդ տեղում: Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղով ընթացող «Լիվերպուլ»-ը: Առաջատարը «Չելսի»-ն, որն իր ակտիվում ունի 64 միավոր:
«Տոտենհեմ» - «Արսենալ»`0:1
Գոլ` Ռոսիցկի 2'