Սևաստոպոլում ձերբակալել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարին
Սևաստոպոլի իրավապահները ձերբակալել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Գայդուկին:
«Նրան հարցեր կան տրվելիք»,-այսպես են պատասխանել Սևաստոպոլի դատախազությունում «Ղրիմինֆորմ»-ին տված այն հարցին, թե որն է Ս. Գայդուկին ձերբակալելու պատճառը:
Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ տեղեկությունների համաձայն, «Գայդուկը հրամայել է Ղրիմում գտնվող ուկրաինացի զինվորականներին զենք կիրառել խաղաղ բնակիչների դեմ»: