Ոստիկանության «Հրեշտակների գումարտակը» կարճ ժամանակում սիրվեց ժողովրդի կողմից
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի 2012 թվականի մարտի 2-ի հրամանով, ստեղծվեց Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության ոստիկանութան գնդի 4-րդ հատուկ (հրեշտակների) գումարտակը:
Կարելի է վստահորեն ասել, որ կարճ ժամանակում գումարտակը ճանաչում ստացավ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, ինչի ապացույցն է գումարտակի ծառայողների բազմաթիվ աշխատանքները, որոնք նրանց կողմից կատարվել են դեպքի վայրերում անօգնական մարդկանց սատար կանգնելու, վիրավորներին առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու և այլ մարդասիրական գործողություններում, ու Երևանից բացի ոստիկանության հրեշտակների ջոկատը սկսեց ծառայություն կատարել նաև Գյումրիում և Վանաձորում:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ամփոփ համառոտ տեսանյութ «Հրեշտակների» գործողությունների վերաբերյալ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի