Ավտովթար Երևանում, Սարյան փողոցում բախվել են Toyota-ն ու Mitsubishi-ն
                        Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Սարյան փողոցում,  Փոստի շենքի դիմաց բախվել են Mitsubishi  մակինիշի  007 ՍՍ 90  համարանիշի և  Toyota  մակնիշի  34 DU 618  համարանիշի  ավտոմեքենաները:
Ինչպես  վթարի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: 
Բախման հետևանքով     Toyota-ն հայտնվել է մայթեզրին:Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

