Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիավորներ
                        Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 15: 35-ի սահմաններում «Սևանի հիվանդանոց»  ՊՓԲ-ից հայտնել են ոստիկանության Սևանի բաժին, որ տեղի ունեցած  ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակիչ 55-ամյա  Մեսրոպ Նավասարդյանը, նույն մարզի Գանձակ գյուղի բնակիչ  33-ամյա Շահեն Մալխասյանը և Սևան  քաղաքի բնակիչ 27-ամյա  Մաթևոս Պապոյանը:
Ինչպես   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   հիվանդանոց մեկնած ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, քննիչ Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ,  պարզել են, որ նույն օրը ժամը 15:25-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, բախվել են Շ. Մալխասյանի վարած Վազ 21 099 մակնիշի 15 ԼՕ 954 համարանիշի  և Մ. Պապոյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 AL 465 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչի հետևանքով էլ 2 վարորդներն ու Վազ 2106 -ի ուղևոր Մ.  Նավասարդյանը վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
 Քննիչ  Ա. Մարտիրոսյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

