211652_close_icon
views-count1941 դիտում article-date 16:23 14-03-2014

Աշակերտուհուց գողացված հեռախոսը հայտնաբերվեց

Մարտի 13-ին, ժամը 11.30-ին, Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի մոտ ծառայություն կատարելիս ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին է մոտեցել ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտուհի և հայտնել, որ իր բջջային հեռախոսը բացահայտ հափշտակել և դիմել են փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արայիկ Ա.-ն, որի մոտ, խուզարկությամբ, հայտնաբերվել է աշակերտուհուց գողացված հեռախոսը: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր