2759 դիտում
10:30 14-03-2014
Երևան-Ապարան ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցումը կանգնեցվել է․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան-Ապարան ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցումը, որը անցյալ շաբաթ բուռն քննարկումների առիթ էր դարձել, կանգնեցվել է:
Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում, Արագածոտնի մարզի 7 գյուղեր՝ Օհանավան, Կարբի, Արտաշավան, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ, Ուշի կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ ՀԷԿ-ի բնականոն աշխատանքի համար մեծ քանակությամբ ջուր է անհրաժեշտ, ինչի արդյունքում գյուղացիների այգիները չեն ոռոգվի: Գյուղացիները, բնապահպանների հետ միասին, անգամ դիմեցին քաղաքացիական անհնազանդության` փակելով միջպետական նշանակության Ապարան-Երևան մայրուղին, ապա շինհրապարակից դուրս հանեցին տեխնիկան: Այս պահին շինարարական աշխատանքներ տարածքում չեն ընթանում:
Մեր զրույցում Օհանավան համայնքի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը նշեց, որ տեղի են ունենում հանրային քննարկումներ, ու ձևավորվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը. «Այս պահին շինարարությունը կանգնեցվել է, բայց չեմ կարող ասել` կշարունակվի, թե չէ. գյուղացիների հետ ընթանում են հանրային քննարկումներ»: Ալեքսանյանը չհայտնեց սակայն, թե այդ քննարկումների արդյունքում ինչ է որոշվել:
Կարբի համայնքի գյուղապետ Կարո Բաղդասարյանը նույնպես վստահեցրեց, որ որևէ շինարարություն այս պահին չի ընթանում. «Տեխնիկան հանված է, շինարարություն չի կատարվում»,- նշեց Բաղդասարյանն ու ավելացրեց, որ պլանային պարամետրերի չափերով՝ ՀԷԿ-ը որևէ վնաս շրջակա գյուղերին չէր տա: Բաղդասարյանը նշեց, որ խնդրի լուծման համար ստեղծվել է հանձնաժողով. «Այս պահին հանձնաժողով է ստեղծվել ու քննարկում են ՀԷԿ կառուցել-չկառուցելու հարցը: Հանձնաժողովի աշխատանքներին տարբեր գերատեսչություններից մասնակցում են, իսկ հանձնաժողովի նախագահը տարածքային կառավարման նախարարի տեղակալն է՝ Արտաշես Բախշյանը: Բնապահպանության նախարարությունից էլ ներկայացուցիչներ կան: Հանձնաժողովը 10-օրյա ժամկետով է ստեղծվել, չեմ կարող ասել` ինչպես կամփոփեն աշխատանքները: Քննարկվում է, օրինակ` ՀԷԿ-ի կառուցման դեպքում ի՞նչ տեղի կունենա գյուղերի ոռոգման ջրի հետ, նման տիպի տարբեր հարցեր են քննարկվում»,-հայտնեց Բաղդասարյանը: Ըստ գյուղապետի, իրենց գյուղում կան ե՛ւ այնպիսի մարդիկ, ովքեր ձեռնպահ են, ե՛ւ այնպիսի մարդիկ, որոնք դեմ են ու չեն նստելու որևէ քննարկման կամ բանակցության»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1151 դիտում
09:36 11-11-2014
ՀԾԿ հանձնաժողովը լիցենզիաներ կտրամադրի Ապարան-Երևան խմելու ջրատարի վրա տեղակայված ՀԷԿ-երի՞ն. Ժողովուրդ
2119 դիտում
12:24 14-06-2016
Վթարային աշխատանքներ Ապարան-Երևան ջրատարի վրա
Այս բաժնից
1939 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1441 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
820 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին