211652_close_icon
views-count6387 դիտում article-date 22:03 13-03-2014

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ . ակնաբույժները պայքարում են վիրավորի տեսողության համար

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ 42-ամյա Արման Սեդրակյանը վարելով Opel մակնիշի 15 ՏՏ 160 համարանիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել է ճամփեզրի ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոր Ա. Սեդրակյանն ու նրա ուղևոր, Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Ռուզաննա Խուրշուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Փաստ առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի հետևանքով վիրավոր Ռ. Խուրշուդյանի աչքն ամբողջովին վնասվել է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր