7715 դիտում
21:08 12-03-2014
Վթար-վրաերթ Երևանում. մայր ու աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 12-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում Ինգա ռեստորանային համալիրի դիմաց Երևանի բնակիչ 29-ամյա Սամվել Մանուկյանն իր վարած Nissan մակնիշի 83 VV 300 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 67-ամյա Վլադիմիր Բարսեղյանի վարած Opel մակնիշի 35 OD 661 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ն էլ իր հերթին վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող Լենինգրադյան փողոցի բնակիչներ 51-ամյա Սիրանույշ Գաբրելյանին և 18-ամյա Գայանե Ավետիսյանին, ովքեր տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Վթար- վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդները՝ բժշկական կենտրոն, նրանց սթափության աստիճանը պարզելու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15613 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35876 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց