Անհետացած «Malaysian Airlines»֊ի ինքնաթիռը ծովն է ընկել
«Malaysia Airlines» ավիաընկերության երեկ գիշեր ռադարներից անհետացած ինքնաթիռը Վիետնամի մերձակայքում ծովն է ընկել։ Այս մասին հայտնում են վիետնամական ԶԼՄ֊ները` հղում անելով ռազմական աղբյուրներին։
«Boenig 777»֊ը Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից դեպի Պեկին չվերթ էր իրականացնում։ Օդանավում 227 ուղևորներ և անձնակազմի 12 անդամներ են եղել։
Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել է 152 Չինաստանի քաղաքացի, 12 Ինդոնեզիայի, 6 ավստրալացի, ինչպես նաև ԱՄՆ֊ի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Ուկրաինայի, ՌԴ֊ի, Իտալիայի, Հոլանդիայի և Թայվանի քաղաքացիներ։