Ռուսաստանի առաջնություն. «Ուրալը» հաղթեց, Մանուչարյանը՝ գոլի հեղինակ. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Պերմի «Ամկարին»:
«Ուրալի» կազմում երրորդ գնդակը խփեց խաղավերջում փոխարինման դուրս եկած Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որն աչքի ընկավ 11 մետրանոց հարվածով:
Այս հաղթանակից հետո «Ուրալը» վաստակեց 19 միավոր և բարձրացավ 6-րդ տեղ:
[b]Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր
[/b]«Ուրալ» - «Ամկար»՝ 3:1
Պաբլո Ֆոնտանելո, 6, Ալեքսանդր Սապետա, 65, Էդգար Մանուչարյան, 90+3 – Ալեքսանդր Սալուգին, 61