Վրաստանում մտածում են, որ Սաակաշվիլին Ուկրաինայում իր հեղինակության վերականգմամբ է զբաղված
Իմեդի հեռուստաընկերության Ռեակցիաշի հաղորդման եթերում Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ ՈՒկրաինայում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին այդ երկրի հարցում առաջնորդվում է միայն իր մեկանտիլիստական նպատակներով:
Սեփական անձն է ուզում իրացնել: Դեռ Վրաստանում երդմնակալությունը չեղած նա արդեն երկրով չեր հետաքրքրվում: Այստեղից հետևություն, որ Սաակաշվիլիի Ուկրաինայում գտնվելը միայն անձնական նպատակ ունի, -հայտարարել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի նոր իշխանություններին խորհուրդ է տվել զգույշ լինել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջարկներից:
Նա նույնիսկ զարմացել էր, որ նրանք լսում են նրա խորհուրդները: