2052 դիտում
08:46 18-04-2014
ՄՄ մտնելուց հետո մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ բանակցությունները այնքան էլ հաջող չեն ընթանում․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստան ներմուծվող ապրանքների վրա գործող մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ Մաքսային Միության համապատասխան կառույցների հետ ընթացող բանակցությունները, մեր տեղեկություններով, այնքան էլ հաջող չեն ընթանում։
Սկզբնական շրջանում Հայաստանը փորձում էր հասնել նրան, որ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ավելի քան 900 ապրանքատեսակների ներկրման պարագայում մաքսային դրույքաչափերը չփոխվեն։ Հետագայում այդ ցանկը դարձավ 700, իսկ հիմա, մեր տեղեկություններով, Հայաստանը բանակցում է ընդամենը 400 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ։
Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե նույնիսկ ՄՄ-ն համաձայնի ՀՀ առաջարկի հետ ու չփոխի մաքսատուրքերը, ապա ՀՀ և ՄՄ միջև կդրվի մաքսային սահմանի նման մի բան, և Հայաստանից ՄՄ երկրներ արտահանվող ապրանքները խստագույնս կստուգվեն, որպեսզի մեր գործարարները չկարողանան երրորդ երկրներից ապրանքները ներմուծել ՄՄ հայկական ծագման ապրանքների անվան տակ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1636 դիտում
21:22 07-03-2014
Ասոցացման համաձայանգիրն ուժի մեջ մտնելուց հետո վրացական ապրանքները կարտահանվեն ԵՄ երկրներ առանց մաքսատուրքերի
1549 դիտում
10:39 06-04-2022
ԵՏՀ Խորհուրդը 938 ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը զրոյացնելու մասին փաթեթ է ընդունել
5554 դիտում
23:03 06-06-2014
Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանում ավտոմեքենաները չեն թանկանա. տեսանյութ
Այս բաժնից
1876 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են