«Բորուսիա»-ն չի պատրաստվում խոնարհվել «Բավարիա»-ի առջև. Սեբաստիան Կեհլ
Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Սեբաստիան Կեհլը կարծում է, որ իր թիմը ի զորու չէ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում հասնել առաջատար «Բավարիա»-ին: Առաջնության ավարտից 11 տուր առաջ «Բավարիա»-ն երկրորդ տեղը զբաղեցնող «Բորուսիա»-ին գերազանցում է 20 միավորով:
« «Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանում այլ մակարդակի թիմ է: Սակայն մենք չենք պատրաստվում անձնատուր լինել և խոնարհվել նրանց առաջ: Ցանկացած խաղում կարելի է նրանց խաղում թույլ կողմեր գտնել:Մրցաշրջանը երկրորդ տեղում ավարտելու համար մեզ անհրաժեշը է կայուն հանդես գալ: Մենք արդեն բազմաթիվ միավորներ ենք կորցրել»,-ասել է Կեհլը: