211652_close_icon
views-count1643 դիտում article-date 12:46 07-04-2022

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր զոհված հայորդիների մայրերին ու կանանց և խոնարհվել նրանց առջև. Մանվել Փարամազյան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Ապրիլի 7-ի` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ` ցանկանալով գարնան թարմություն, անսահման սեր և երջանկություն: Մայրական սիրուց է սկսվում մեր առաջին քայլերը, նրա օրհնությամբ` մեր նախաձեռնությունները, իսկ նրա աղոթքներով` մեր հաջողությունները:

Հայ մայրը հայ ընտանիքի դիմագիծն է` իր մեջ կրելով ավանդապահության, հավատարմության և նվիրվածության անսպառ աղբյուր: Միայն ամուր ընտանիքն ու այդ ընտանիքից ներս սերն ու հավատն են , որ կարող են երաշխավորել մեր ժողովրդի լուսավոր ապագան և սերունդների հայեցի դաստիարակությունը: Հայ կնոջ անսահման բարությունն ու համբերությունը գրավական է, որպեսզի ընտանիքներում թևածի սերն ու երջանկությունը:

Սիրելի կանայք, գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր զոհված հայորդիների մայրերին ու կանանց և խոնարհվել նրանց առջև։ Թող այսուհետ` գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը:

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ ԱՊՐԻԼԻ 7-ի առթիվ` ցանկանալով, որ միշտ լինեք գնահատված ու սիրված»,- ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր