«Բավարիա»-ի դեմ յուրաքանչյուր խաղ առանձնահատուկ է. Կեհլ
Դորտմունդի «Բորուսիա»-ի 34-ամյա կիսապաշտպան Սեբաստիան Կեհլը Գերմանիայի սուպերգավաթի շրջանակում «Բավարիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ իրենց թիմը վճռական է տրամադրված:
«Անհամբերությամբ եմ սպասում «Բավարիա»-ի հետ խաղին: Մենք խաղալու ենք սեփական հարկի տակ և հաղթելու ենք նոր մրցաշրջանի առաջին տիտղոսը: Նախորդ տարի մենք կարողացանք հաղթել նրանց: Մյունխենցիիների հետ յուրաքանչյուր խաղ առանձնահատուկ է: Պետք է կենտրոնանալ հաջողության վրա և պահպանել զգոնությունը ամբողջ հանդիպման ընթացքում»,- ասել է Կեհլը: