Ռոբերտ Շտիգլիցի մարզիչը կասկածանքի տակ է դրել Արթուր Աբրահամի հաղթանակը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի մարզիչ Դիրկ Ձեմսկին համոզված է, որ իր սանը հաղթանակ է տարել Արթուր Աբրահամի նկատմամբ: Նրա խոսքերով մրցավարները կողմնապահություն են արել և հաղթանակը շնորհել են Աբրահամին:
« Մրցավարների որոշումը սխալ էր: Համարում եմ, որ Ռոբերտի նկատմամբ տգեղ գործեցին: Անգլացի մրցավարը առաջին 5 ռաունդերում ավելի շատ միավորներ է տվել Արթուրին, և ինձ հասկանալի չէ, թե ինչպես կարող էր 12-րդ ռաունդը վճռել մենամարտի ելքը: Զարմացած եմ, թե ինչպես երկու վատ տեսողությամբ, ծերունի մրցավարները գնահատեցին մենամարտը: Ես շոկային իրավիճակի մեջ եմ»,-ասել է Ձեմսկին:
[url=https://shamshyan.com/hy/article/140302033404/]Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը մրցավարների որոշմամբ հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին և իրեն վերադարձրեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:[/url]