211652_close_icon
views-count1595 դիտում article-date 19:14 24-09-2014

Կայացել է Արթուր Աբրահամի մամուլի ասուլիսը. ֆոտոշարք

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ռինգ է վերադառնալու սեպտեմբերի 27-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Քիլ քաղաքի "Սպարկասեն" մարզապալատում: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ): Այսօր` սեպտեմբերի 24-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, Արթուր Աբրահամը մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի՝ Փոլ Սմիթի հետ: Մեր հայրենակիցը շեշտել է, որ չի թերագնահատում մրցակցին, սակայն իր համար խիստ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելը եւ ամեն ինչ անելու է այդ արդյունքին հասնելու համար: Տեղեկացնենք, որ Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը` ժամը 00.30):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր