211652_close_icon
views-count1818 դիտում article-date 19:49 05-03-2014

Ընկերական հանդիպում. Ռուսաստան - Հայաստան` 2:0. տեսանյութ

Ռուսաստանի և Հայաստանի միջև Կրասնոդարի «Կուբան» մարզադշատում կայացած ընկերական հանդիպումը ավարտվեց տանտերերը 2:0 հաշվով հաղթանակով: Ընդհանուր առմամբ խաղն անցավ Ռուսաստանի հավաքականի առավելությամբ: 21-րդ րոպեին գեղեցիկ հարվածով տանտերերին առաջ մղեց Ալեքսանդր Կոկորինը: Մինչ ընդմիջման գնալը հաշիվը կրկնապատկվեց: Արտակ Եդիգարյանը սեփական տուգանայինում կանոնները խախտեց Ալեքսանդր Սամեդովի նկատմամբ և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Դմիտրի Կոմբարովը: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը համեմատաբար ավելի լավ գործեց, սակայն դա բավարար չեղավ բեկելու հանդիպման ելքը: Արդյունքում հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց և Հայաստանի հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ վերջին խաղում պարտություն կրեց: Հիշեցնենք, որ վաղվանից Հայաստանի հավաքականը գլխավորելու է շվեյցարացի 62-ամյա մասնագետ Բերնար Շալանդը: [b]Ռուսաստան – Հայաստան`2:0[/b] Գոլեր` Կոկորին 21', Կոմբարով 44' (11մ) Հայաստան (4-4-2): 1.Ռոման Բերեզովսկի 15.Հրայր Մկոյան (19. Համբարձումյան 79') 5.Ռոբերտ Արզումանյան 3.Վարազդատ Հարոյան 17.Արտակ Եդիգարյան (13. Կամո Հովհաննիսյան 67') - 10.Գևորգ Ղազարյան (20.Պապիկյան 83’) 6.Կառլեն Մկրտչյան 18.Հենրիխ Մխիթարյան (22. Արտակ Դաշյան 63’) 8.Մարկոս Պիցելլի - 11.Արթուր Սարկիսով (7. Արթուր Եդիգարյան 46') 14.Յուրա Մովսիսյան (16.Սարգիս Ադամյան 87')
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր