The Beatles-ի դաշնամուրը Լիվերպուլում աճուրդի է հանվել
Դաշնամուրը, որի վրա նվագել են Ջոն Լենոնը և Պոլ Մաքարտնին Help ! ֆիլմի նկարահանումների ժամանակ, կվաճառվի լիվերպուլյան Omega Auctions աճուրդի ժամանակ:
Խոսքը «1907 Bechstein Concert Grand» դաշնամուրի մասին է, որը գնվել է ֆիլմի ռեժիսոր Ռիչարդ Լեստերի կողմից 60-ականներին: Ավելի վաղ այն օգտագործվել է մանկական հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեկների ձայնագրման համար:
Լեստերի խոսքերով, լիվերպուլյան քառյակի կողմից հենց այդ դաշնամուրով է գրվել Help! և Yesterday երգերը: