Լեդի Գագայի առաջին դաշնամուրը Նյու Յորքում աճուրդի կհանվի
Հայտնի երգչուհի Լեդի Գագյի առաջին դաշնամուրը Նյու Յորքում աճուրդի կհանվի: Այս մասին հայտնում է The Wrap լրատվականը:
Աղբյուրի պնդմամբ` երգչուհին նվագել է այդ դաշնամուրը 5 տարեկան հասակում: Դաշնամուրը գնել էին լեդի Գագայի տատիկն ու պապիկը` 1996 թ.-ին` 780 դոլարով:
Նյու Յորքի Julien's Auctions աճուրդը գնահատել է երաժշտական գործիքը 200-250 հազար դոլար:
Աճուրդը կկայանա մայիսի 21-ին, իսկ հասույթը կփոխանցվի երգչուհու Born This Way Foundation բարեգործական հիմնադրամին: