Beatles-ի եւ խմբի մենեջերի պայմանագիրը աճուրդի կհանվի
Beatles աշխարհահռչակ խմբի եւ նրանց մենեջերի հետ պայմանագիրը, որը հայտնի երաժիշտների կարիերայի սկիզբը դարձավ, աճուրդի կհանվի բրիտանական Sotheby's աճուրդի տանը: Նախնական գինը մոտ 764 հազար դոլար է:
Պայմանագիրը խմբի անդամների եւ նրանց մենեջեր Բրայան Էպշթայնի հետ կնքվել է 1962թ. հոկտեմբերի 1-ին՝ Love Me Do երգի պրեմիերայից չորս օր առաջ: