Փոլ Ուոլքերի ակնոցն աճուրդի է հանվել
2013 թվականի նոյեմբերի 30-ին սարսափելի ավտովթարում զոհված «Ֆորսաժ» ֆիլմի հերոս, հոլիվուդյան դերասան Փոլ Ուոլքերի ակնոցն օնլայն-աճուրդի է հանվել:
Նշվում է, որ ակնոցը դերասանը կրել է ավտովթարի օրը: Ինչպես նշել է ակնոցի ներկայիս սեփականատերը, 2013 թվականի նոյեմբերի 30-ին՝ ավտովթարի օրը, ինքն անցնելիս է եղել Սանտա Կլարիտայով և կանգնեցրել ավտոմեքենան, որպեսզի օգնի փրկարարներին, սակայն իրեն մոտ չեն թողել Ուոլքերի ավտոմեքենային:
Հետդարձի ժամանակ թփերի մեջ նա տեսել է ակնոցը և մի թաշկինակ, իսկ ավելի ուշ լուսանկարներում ճանաչել է դերասանի ակնոցը:
Ակնոցի նախնական գինը 605 դոլար է: