211652_close_icon

Դեսպան Պողոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության Նախագահին

views-count1153 դիտում article-date 18:13 05-03-2014
Մարտի 3-ին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը` Տոկիո) իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Նախագահ Պակ Կըն Հենին: Շնորհավորելով դեսպան Պողոսյանին Կորեայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` Կորեայի Նախագահը հաջողություն մաղթեց նրան հայ-կորեական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով առկա ներուժի լիարժեք օգտագործումը՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, գործարար կապերի ամրապնդման և մշակութային փոխանակումների միջոցով: Կորեայի Նախագահն ու Հայաստանի դեսպանն անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նմանատիպ նյութեր