211652_close_icon
views-count2286 դիտում article-date 00:27 05-03-2014

Ազգային ժողովում հայհոյում են. ի՞նչ կա դրա մեջ

Մինչ բանասերները, լեզվաբանները, հայասերները (արմեանոֆիլ) և էլի մի շարք «սերներ» կոկորդ են պատռում հանուն ոսկեղենիկ հայերենի, Ազգային ժողովում, այլ «ոսկեղենիկության» կողմնակիցներ ՀՀ են ներմուծում քաղաքական նոր մշակույթ: Սա իրականում մի պատմական իրողություն է, և հարկավոր է ճշգրիտ լուսաբանմամբ, ներկայացնել ամբողջ աշխարհին, մասնավորապես Արևմտյան այն կառույցներին, որոնք ճառում են ի պաշտպանություն խոսքի ազատության: Ո՞ր մի սենատում է այսքան անկեղծ բառեր հնչեցվել, [url=https://shamshyan.com/hy/article/140224123306/]ինչպես մեր խորհրդարանում[/url]: Եվ ոչ միայն իրար սրտանց հայհոյել են, այլև բարխղճորեն հուղումներ կատարել, թե ո՞ր բառարանում այդ բառերն ինչ նշանակություններ ունեն: Այս անկեղծությունն ու գրագիտությունը ջատագովող և իրականացնող հանրությանը կուզենայինք հիշեցնել, որ ցանկացած լեզվում առկա հայհոյանք (որոշ բացառություններով հանդերձ) ունի իր նախնական գրական ու ոչ-հայհոյական հիմքը: Եթե դիտարկենք, օրինակ, հայերիս մեջ ամենատարածված հահոյանքներից մեկը, կտեսնենք, որ այն գրաբարում ոչ մի վատ իմաստ էլ չի ունեցել. հին հայկական տեքստերում հանդիպում ենք նմանատիպ մի շարք արտահայտությունների. «Եւ քունեաց ընդ նմա», որ նշանակում է. «Եվ քնեց նրա հետ», ու արդի հայերենով ասում ենք սեռական գործողություն կատարեց նրա հետ: Սակայն նույնիսկ փողոցում կենցաղավարող շատ մարդիկ, ելնելով այն իրողությունից, որ իրենց կարող են լսել կանայք և երեխաներ, այս մասին խոսում են ցածրաձայն: Հիմա, եթե խնդիրը միայն հայհոյանքի հիմքը ցույց տալն է, եկեք բոլորս էլ եթերում, հանրային վայրերում և ամենուր արտահայտենք մեր սեռական ֆանտազիաներնն ուղղված առ ոմնը, սակայն պայմանով, որ դրանից հետո, նշենք այդ հայհոյանքի աղբյուրը, լեզվապատմական ընթացքը և նախնական իմաստը: Անհեթհեույթան գագաթնակետը կարծում ենք ակնհայտ է: Բայց չի էլ կարելի ասել, թե դժգոհ ենք. ինչ-որ մի ժամանակից սկսած, հայկական իրականության մեջ շատ նորմալ է դարձել, ընդունել ոչ թե լավը, այլ չարյաց փոքրագույնը, ոչ թե այն, ինչ հարկավոր է, այլ այն ինչ, որ հնարավոր է ընդունել: Հետևաբար, հաշվի առնելով, որ կարող էին հայհոյել բոլոր պադգամավորները, սակայն այդ տեղի չունեցավ, մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մեր պառլամենտին, որ այսքանով եզրափակվեց: Իսկ եթե լրջանանք, պիտի ողբանք. սա՞ մեր մեծերի երազած անկախությունն է: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնատար այրերը իրար են հայհոյում: Սա՞ է արդյոք աշխարհի վերջը, թե՞ ավելիին սպասենք: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր