Հայաստանը ինձ հարազատ է, սակայն հաղթանակ եմ մաղթում Ռուսաստանի հավաքականին. Նիկիտա Սիմոնյան
«Արարատ-73»-ի լեգենդար գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, ով ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահը, Ռուսաստան- Հայաստան ընկերական խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
« Հավաքականի ցանկացած խաղ կարևոր է: Կապելլոյի առջև խաղացողների պատրաստվածությունը ստուգելու խնդիր է դրված: Անձամբ ես կցանկանայի տեսնել հետաքրքիր ֆուտբոլ:
Հայաստանը ինձ շատ հարզատ է, սակայն հաղթանակ եմ մաղթում մեր ընտրանուն: Թող, որ երկու թիմերն էլ ցուցադրեն դիտարժան խաղ և մարզիչները գոհ մնան իրենց սաների խաղից»,- Սիմոնյանի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը