3578 դիտում
15:50 04-08-2016
Նիկիտա Սիմոնյան. Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գլխավոր նպատակը մեզ աշխարհի առաջնությունից զրկելն է
Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ռուսաստանում ֆուտբոլիստների կողմից դոպինգ օգտագործելու շուրջ հետաքննություն անցկացնելու տեղեկությունը:
«Սա հերթական փորձն է Ռուսաստանից խլել աշխարհի առաջնությունը: Հակաքարոզչությունը իրականացվել և իրականացվում է, դա Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գլխավոր ծրագիրն է. զրկել մեզ 2018թ. աշխարհի առաջնությունից:
ՖԻՖԱ-ն առայժմ որոշակի դիրքորոշում ունի, որ ԱԱ-2018-ը Ռուսաստանում է անցկացվելո: Բայց հետագայում նրա վրա ճնշում է գործադրվելու, կարևորը, որ ՖԻՖԱ-ն տեղի չտա», ասել է Սիմոնյանը:
Նշենք, որ 10 ռուսաստանցի ֆուտբոլիստներ, այդ թվում` Ռուսաստանի հավաքականի խաղացող Ռուսլան Կամբոլովը, ՖԻՖԱ-ի կողմից կասկածվում են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ: Կամբոլովի փորձանմուշը վերցվել էր Ռուսաստան-Ղազախստան ընկերական հանդիպումից հետո:
Նմանատիպ նյութեր
2315 դիտում
00:37 05-03-2014
Հայաստանը ինձ հարազատ է, սակայն հաղթանակ եմ մաղթում Ռուսաստանի հավաքականին. Նիկիտա Սիմոնյան
3764 դիտում
11:22 29-08-2015
Նիկիտա Սիմոնյան. Մխիթարյանին Բաքու չթողնելը օրենքի կոպիտ խախտում կլինի
2868 դիտում
18:33 18-01-2016
Նիկիտա Սիմոնյան. Մովսիսյանն իր մեջ պետք է փնտրի իր վատ խաղի պատճառները
Այս բաժնից
2902 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի