211652_close_icon
views-count3728 դիտում article-date 11:22 29-08-2015

Նիկիտա Սիմոնյան. Մխիթարյանին Բաքու չթողնելը օրենքի կոպիտ խախտում կլինի

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը անդրադարձել է այն թեմային, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Գաբալայի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի հանդիպումը, որը կայանալու է Բաքվում: «Եթե խոսենք մարզական օրենքների լեզվով, ապա Ադրբեջանը պարտավոր է Հենրիխ Մխիթարյանին մուտքի թույլատվությու տալ: Եթե խաղացողին թույլ չտան մասնակցել հանդիպմանը, ապա Մխիթարյանը կամ «Բորուսիան» պետք է դիմեն ՈւԵՖԱ-ին: Ադրբեջանը որևէ օրինական հիմք չունի, որպեսզի արգելի ֆուտբոլիստին խաղալ իր ակումբի կազմում: Եթե Բաքուն խոչընդոտներ ստեղծի, ապա դա օրենքներին կոպիտ խախտում կլինի: Քաղաքական դրդապատճառներով Մխիթարյանին այդ հանդիպմանը թույլ չտալը վեր է ցանկացած տրամաբանությունից», ասել է Սիմոնյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/28/63184/]գրել էին[/url], թե Մխիթարյանը Արցախ այցելելու պատճառով կարող է լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանում:

Նմանատիպ նյութեր