Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը դուրս է գրվել հիվանդանոցից
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Նա նշեց, որ Գրետա Սարգսյանի առողջական վիճակը բավարար է, որպեսզի դուրս գրվի եւ բուժումը շարունակի տանը:
Ավելի վաղ՝ մարտի 4-ին, [url=https://shamshyan.com/hy/article/140304194624/]տեղեկացրել էինք[/url], որ Գրետա Սարգսյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Անատոլի Գնունին: Գրետա մայրիկի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում: