211652_close_icon

Գերմանացի 1000-ից ավելի բժիշկներ մտադիր են մեկնել Ուկրաինա

views-count1196 դիտում article-date 10:35 18-04-2022
Գերմանիայից ավելի քան 1,1 հազար բժիշկներ գրանցվել են Դաշնային բժշկական ասոցիացիայի առցանց պորտալում, որպեսզի մեկնեն Ուկրաինա եւ մերձակա երկրներ՝ հիվանդներին եւ վիրավորներին օգնություն ցույց տալու համար: Ապրիլի 18-ին այդ մասին հայտնել է Redaktionsnetzwerk Deutschland միավորման նախագահ Կլաուս Ռայնհարդտը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

«Թվերը ցույց են տալիս, թե որքան մեծ է բժիշկների համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդի հետ: Չէ որ այնտեղ աշխատանքը կարող է վտանգավոր լինել կյանքի համար»,- նշել է նա: Ըստ որում Ռայնհարդտը հավելել է, որ Գերմանիայի Դաշնային բժշկական ասոցիացիան ներկայումս բանակցություններ է վարում Ուկրաինայի եւ հարեւան պետությունների արտաքին գործերի նախարարների, առողջապահպության նախարարությունների եւ դեսպանությունների հետ, թե ինչպես կարելի է առավել օպտիմալ կերպով տեղաբաշխել բժիշկներին: Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքում աշխատող բժիշկների համար պետք է երաշխավորվի անվտանգությունը:

Հարեւան երկրների կողմից խնդրանքներ առայժմ չեն ստացվել: «Սակայն մենք պատրաստ ենք: Հենց որ կառավարությունը հայտնի միջազգային հումանիտար առաքելության անհրաժեշտության մասին, մենք կկարողանանք գտնել բավականաչափ քանակությամբ բժիշկների»,- եզրափակել է Ռայնհարդտը։

Նմանատիպ նյութեր