211652_close_icon

Շտեֆան Ֆյուլեն երկօրյա այցով Վրաստան է ժամանել

views-count1701 դիտում article-date 10:38 04-03-2014
Այսօր առավոտյան Թբիլիսի է ժամանել Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակի, ընդդիմության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների հիմնական թեման ծավալվելու է ԵՄ-Վրաստան հարաբերություններին, Ազատ առևտրի ասոցացման համաձայնագրին առնչվող հարցերի շուրջ: Բացի այդ, Ֆյուլեն և Վրաստանի Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին կստորագրեն հանրային ֆինանսավորմանը և Վրաստանի խորհրդարանին աջակցելու վերաբերյալ հուշագրեր:

Նմանատիպ նյութեր