211652_close_icon
views-count1142 դիտում article-date 18:29 24-01-2014

Շտեֆան Ֆյուլեն ժամանել է Կիև

Ուկրաինայի մայրաքաղաք Կիև է ժամանել ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Շաբաթվա վերջին Կիև կժամանի նաև Քեթրին Էշթոնը: Կիևում Ֆյուլեն հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, կառավարության ներկայացուցիչների, ընդդիմության ղեկավարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Interfax-ը: Տվյալ այցը կազմակերպվել է երկու նախագահներ Ժոզե Մանուել Բարոզայի և Վիկտոր Յանուկովիչի համատեղ նախաձեռնությամբ: ԵՄ-ը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի իրադրության լուծման հարցում:

Նմանատիպ նյութեր