211652_close_icon
views-count1921 դիտում article-date 11:06 01-03-2014

Համաշխարհային առաջնորդներն ապօրինաբար ընտրված պետություների ղեկավարներին չեն շնորհավորում.Էդուարդ Շարմազանով

Անշուշտ, ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցները բավականին հետաքրքիր են և արժանի ուշադրության, սակայն հարկ է նշել, որ գոյույթուն ունեն ավելի իրավասու միջազգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության և տարածքային հակամարտությունների կարգավորման հարցերով: Առավոտի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի գնահատականները ԱՄՆ Պետդեպարտամենտի 2013 թվականի զեկույցում: Անդրադառնալով Պետդեպարտամենտի այն գնահատականին, որ 2013 թվականին Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրներից մեկը հանրապետության քաղաքացիների իշխանափոխության իրավունքի սահմանափակումն էր, Շարմազանովը նշել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում նախագահական ընտրություններից անմիջապես հետո տվել է դրանց գնահատականը` շնորհավորելով Սերժ Սարգսյանին և դրանով իսկ ճանաչելով նրա լեգիտիմությունն ու ընտրական գործընթացների օրինականությունը: «Ինչպես հայտնի է, համաշխարհային առաջնորդներն ապօրինաբար ընտրված պետությունների ղեկավարներին չեն շնորհավորում», - նկատել է Շարմազանովը, հավելելով, որ Օբաման ոչ միայն Սերժ Սարգսյանին շնորհավորել է վերընրվելու կապակցությամբ, այլև նրան համարել է այն առաջնորդը, որն ի զորու է շարունակել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրագործումը: «Կարծում եմ, այլ գնահատականներն ու մեկնաբանություններն այստեղ ավելորդ են», - նշել է փոխխոսնակը: Անդրադառնալով զեկույցի այն դրույթներին, որոնցում նշվում է կոռուպցիայի առկայությունը Հայաստանի կառավարման ոլորտում, դատական իշխանության ոչ բավարար անկախությունը, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները տարբեր ոլորտներում, Շարմազանովը նկատել է, որ այդ ամենն ընդունում են նաև իրենք` Հայաստանի իշխանությունները, և ոչ միայն ընդունում են, այլև համապատասխան միջոցներ են ձեռնարկում գոյություն ունեցող թերություններն արմատախիլ անելու նպատակով: «Գլխավորը խնդիրները լուծելու ցանկությունն է և կամքը: Հայաստանի իշխանություններն այն ունեն, և դա ընդունում են միջազգային կառույցները, այդ թվում` նաև ԵՄ», - հավաստիացրել է նա: Խոսելով զեկույցի` Լեռնային Ղարաբաղին առնչվող գլխի մասին, որում Պետդեպարտամենտը, մասնավորապես, նշում է, թե «անջատականները Հայաստանի աջակցությ ամբ առաջվա նման վերահսկում են Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական յոթ այլ տարածքների մեծ մասը», փոխխոսնակն ընդգծել է, որ այդ հարցում վճռորոշ է ԱՄՆ նախագահի խոսքը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետության ղեկավարի, քանզի ԵԱՀԿ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ իրավասու կազմակերպությունն է: «Իսկ Բարաք Օբաման Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ միասին Հյուսիսային Իռլանդիայում Մեծ ությակի գագաթնաժողովում հայտարարաել է Հելսինկյան սկզբունքների (ժողովրդի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն – խմբ.) հիման վրա խնդրի կարգավորմանը ղարաբաղյան հակամարտության կողմերի հավատարմության անհրաժեշտության մասին: Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է», - ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր