Յանուկովիչն ՈՒկրաինայում բացարձակ անվտանգության մեջ կլինի. Յացենյուկ
                        Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն անդրադառնալով Գերագույն Ռադայի կողմից պաշտոնանկ արված երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստ է վերադառնալ Ուկրաինա, եթե ապահովվի իր և ընտանիքի անվտանգությունը, ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նա այլևս նախագահ չէ ու պետք է համակերպվի այն մտքի հետ, որ պատասխանատու է զանգվածային սպանությունների համար: 
«Յանուկովիչն այլևս Ուկրաինայի նախագահը չէ: Նա պետք է համակերպվի այն մտքի հետ, որ պատասխանատու է զանգվածային  սպանությունների համար, որոնք իրականացվել են նրա հրամանով  և նրա հսկողությամբ: Ուկրաինական խորհրդարանը հատուկ որոշմամբ դիմել է միջազգային քրեական դատարանին սկսելու անկախ հետաքննություն: Մենք տալիս ենք Յանուկովիչին  անվտանգության երաշխիք` նա բացարձակ անվտանգ կլինի բանտի խցում»,- գրել է Յացենյուկը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

