211652_close_icon
views-count5260 դիտում article-date 23:20 26-02-2014

Շղթայական ավտովթար` Երևանի Ռուբինյանց փողոցում

Այսօր` փետրվարի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում բախվել են 3 տրանսպորտային միջոց: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել մայթեզրում տեղադրված աղբամաններին: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր