211652_close_icon
views-count2074 դիտում article-date 11:52 26-02-2014

Մադրիդի «Ռեալ»-ի գերմանական մղձավանջը. վիճակագրություն

Մադրիդի «Ռեալ»-ը հանդիսանալով Եվրոպայի ամենատիտղոսակիր ակումբը` բազմաթիվ անգամ տոնել է փառահեղ հաղթանակներ, սակայն «Արքայական ակումբի» համար կա մեկ երկիր, որտեղ նրանք անզոր են: Եվ այդ երկիրը համարվում է Գերմանիան: Իր պատմության ընթացքում մադրիդյան ակումբը գերմանական հողում անցկացրած 25 խաղերում` 18 պարտության և 6 ոչ-ոքիի դիմաց տոնել է ընդամենը` 1 հաղթանակ: Եվ այդ միակ հաղթանակը «Ռեալ»-ը տոնել է 2000 թվականին Լևերկուզենի «Բայեր»-ի նկատմամբ: Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության խմբային և կիսաեզրափակիչ փուլերում «Ռեալ»-ը Դորտմունդում համապատասխանաբար 1:2 և 1:4 հաշիվներով պարտություն կրեց «Բորուսիա»-ից: Ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում «Արքայական ակումբին» կրկին հարկ կլինի ողևորվել գերմանական Ռուր շրջան, որտեղ այս անգամ ուժերը կչափի «Շալկե 04»-ի հետ: Անկասկած մադրիդյան ակումբը գելզենկիրխենցիների հետ խաղում կձգտի հանել գերմանական հողի «անեծքը»: «Շալկե 04» - «Ռեալ» խաղից առաջ առաջարկում ենք հիշել իսպանական ակումբի ելույթները Գերմանիայում` 17.11.1966 1966/67 ՉԳ 1/8 եզրափակիչ. «Մյունխեն 1860» - «Ռեալ Մադրիդ» 1:0 (1:0) 05.03.1976 1975/76 ՉԳ 1/4 եզրափակիչ. «Բորուսիա Մ» - «Ռեալ Մադրիդ» 2:2 (2:1) 14.04.1976 1975/76 ՉԳ Կիսաեզրափակիչ. «Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» 2:0 (2:0) 23.04.1980 1979/80 ՉԳ Կիսաեզրափակիչ. «Համբուրգ» - «Ռեալ Մադրիդ» 5:1 (4:1) 04.11.1981 1981/82 ՈՒԳ 1/16 եզրափակիչ. «Կարլ Ցեյս Յենա» - «Ռեալ Մադրիդ» 0:0 (0:0) 17.03.1982 1981/82 ՈՒԳ 1/4 եզրափակիչ. «Կայզերսլաուտեռն» - «Ռեալ Մադրիդ» 5:0 (2:0) 27.11.1985 1985/86 ՈՒԳ 1/8 եզրափակիչ. «Բորուսիա Մ» - «Ռեալ Մադրիդ» 5:1 (2:0) 06.05.1986 1985/86 ՈՒԳ Եզրափակիչ. «Քյոլն» - «Ռեալ Մադրիդ» 2:0 (1:0) 08.04.1987 1986/87 ՉԳ Կիսաեզրափակիչ. «Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» 4:1 (3:1) 02.03.1988 1987/88 ՉԳ 1/4 եզրափակիչ.«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» 3:2 (2:0) 04.03.1998 1997/98 ՉԼ 1/4 եզրափակիչ.«Բայեր» - «Ռեալ Մադրիդ» 1:1 (1:0) 15.04.1998 1997/98 ՉԼ Կիսաեզրափակիչ. «Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ Մադրիդ» 0:0 (0:0) 08.03.2000 1999/00 ՉԼ 2-րդ Խմբային փուլ. «Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» 4:1 (2:0) 09.05.2000 1999/00 ՉԼ Կիսաեզրափակիչ. «Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» 2:1 (1:1) 27.09.2000 2000/01 ՉԼ Խմբային փուլ. «Բայեր» - «Ռեալ Մադրիդ» 2:3 (2:1) 09.05.2001 2000/01 ՉԼ Կիսաեզրափակիչ. «Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» 2:1 (2:1)[/bold] 02.04.2002 2001/02 ՉԼ 1/4 եզրափակիչ. «Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» 2:1 (0:1) 25.02.2003 2002/03 ՉԼ 2-րդ Խմբային փուլ. «Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ Մադրիդ» 1:1 (1:0) 24.02.2004 2003/04 ՉԼ 1/8 եզրափակիչ.«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» 1:1 (0:0) 15.09.2004 2004/05 ՉԼ Խմբային փուլ. «Բայեր» - «Ռեալ Մադրիդ» 3:0 (1:0) 07.03.2007 2006/07 ՉԼ 1/8 եզրափակիչ. «Բավարիա» Ռեալ Մադրիդ» 2:1 (1:0) 28.11.2007 2007/08 ՉԼ Խմբային փուլ. «Վերդեր Բրեմեն»- Ռեալ Մադրիդ» 3:2 (2:1) 17.04.2012 2011/12 ՉԼ Կիսաեզրափակիչ. «Բավարիա» - Ռեալ Մադրիդ» 2:1 (1:0) 24.10.2012 2012/13 ՉԼ Խմբային փուլ. «Բորուսիա Դորտմունդ» - Ռեալ Մադրիդ» 2:1 (1:1) 25.04.2012 2012/13 ՉԼ Կիսաեզրափակիչ. «Բորուսիա Դորտմունդ» - Ռեալ Մադրիդ» 4:1 (1:1)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր