211652_close_icon
views-count28793 դիտում article-date 10:15 26-02-2014

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. BMW-ն գլխիվայր շրջվել է. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է. Ֆոտոռեպորտաժ և տեսանյութ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 22 շենքի բնակիչ, 29-ամյա Գրիգորի Վարդանյանը Ստեփանավան-Լոռի-Բերդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր կողմից վարած BMW մակնիշի 81 RO 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի բնակիչ, 28-ամյա Վահե Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1 դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Սլավիկ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ստեփանավանի ոստիկանապետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար ոստիկանությանը մեծ աջակցություն ցույց տվեց Ստեփանավանի քաղաքապետ Միշա Ղարաքեշիշյանը, ով ժամանելով վթարի վայր՝ ապահովեց, որպեսզի վերամբարձ կռունկն ու բեռնատարը ավտոմեքենան տեղափոխեն ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչ Սերգեյ Սերոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի դին ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ բախման ընթացքում վարորդը մեքենայից ընկել էր: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Գ . Վարդանյանը ծառայում էր Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, և չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից փոխանցվեն ՌԴ զինվորական դատախազություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր