Femen "սեքստրիմիստները" կրկին բողոքի ակցիա են կազմակերպել
                        Femen շարժումն Իսպանիայում  հղիության արհեստական ընդհատման մասին նոր օրենքի դեմ կիսամերկ ակցիա է անցկացրել: 
Ակտիվիստուհիներից 5-ը մերկացել են կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դիմաց` ի նշան բողոքի, որն ուղղված է եղել աբորտները սահմանափակող նոր օրինագծի դեմ:
 
Նշենք, որ օրինագիծը նախատեսում  է արգելել հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ այն դեպքերի, եթե այն անհրաժեշտ է կնոջ կյանքը փրկելու համար, կամ եթե հղի կինը բռնաբարության զոհ է դարձել:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

