211652_close_icon
views-count1013 դիտում article-date 18:41 25-02-2014

Շվայնշտայգերը քննադատել է Ռոբենին

«Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ժլատության համար քննադատել է իր թիմիակից Արյեն Ռոբենին: Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Հաննովեր»-ի դեմ կայացած խաղում Ռոբբենը նպաստավոր դիրքում փոխանցում չի կատարել Շվայնշտայգերին: « Ես բարկացած եմ Ռոբենի վրա, քանի որ նա ինձ փոխանցում չկատարեց, երբ ես նպաստավոր դիրքում էի: Ես առաջին մարդը չեմ, ում Ռոբենը փոխանցում չի կատարում: Այդուհանդերձ պետք է խոստովանել, որ նա բարձրակարգ խաղացող է: Մեր բախտը բերել է, որ նա մեր թիմի կազմում է խաղում»,-ասել է Շվայնշտայգերը:

Նմանատիպ նյութեր