«Բավարիան» նորից կորցրեց Ռոբենին
«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը նորից վնասվածք է ստացել և առաջիկա հանդիպումներում թիմին չի օգնի:
Հոլանդիայի հավաքականի ավագը ազդրի հետ կապված խնդիրների պատճառով չէր հրավիրվել Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականների հետ ընկերական խաղերին: Այժմ հայտնի է դարձել, որ Ռոբենը մոտ 1,5 ամիս բաց կթողնի ազդրի մկանի վնասվածքի պատճառով:
Այսպիսով, Ռոբենը բաց կթողնի «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպումները և Բունդեսլիգայի 3-4 տուրը:
Նշենք, որ տարբեր վնասվածքների պատճառով 32-ամյա հոլանդացին այս մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի ընդամենը 15 խաղի: