211652_close_icon
views-count7320 դիտում article-date 15:50 25-02-2014

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բեռնատար «Զիլ»-ը կողաշրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 43-ամյա Հովհաննես Հակոբյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում իր կողմից վարած «Զիլ» մակնիշի 17 ՍՕ 288 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 58-ամյա Եգոր Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի աշխատակիցները՝ քննիչ Արթուր Դավթյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր