Բաց դաս Ազգային ժողովում
Փետրվարի 25-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Արարատի մարզի Արարատ գյուղի Վ. Սարգսյանի անվան համար 1 դպրոցի մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների: Հյուրերը ներկա գտնվեցին քառօրյա նիստերին, ապա հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ:
Պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենսդրական գործունեությունը, մշտական հանձնաժողովների աշխատանքը եւ պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին: Աշակերտների եւ ուսուցիչների հարցերը վերաբերում էին Բոլոնիայի գործընթացին, տասներկուամյա կրթությանը, հանրակրթության երեք մակարդակներին, ընդունելության քննություններին:
Այցի ավարտին աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին Աժ Հովիկ Աբրահամյանի նախագահի հետ: