2173 դիտում
00:19 25-02-2014
Հետաքրքիր փաստեր «Զենիթ» - «Բորուսիա» խաղի վերաբերյալ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլ առաջին խաղի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն Սանկտ-Պետերբուրգում կհյուրընկալվի «Զենիթ»-ին: Հատկանշական է, որ երկրորդ տարին անընդմեջ Յուրգեն Կլոպի թիմը փլեյ-օֆֆ փուլը կսկսի հետխորհրդային երկիր ներկայացնող ակումբի հետ: Նախորդ խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Բորուսիա»-ն ուժերը չափեց Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ:
- Դորտմունդի «Բորուսիա»-ն Սանկտ-Պետերբուրգում կանցկացնի իր եվրագավթային 199-րդ հանդիպումը: Գերմանական ակումբը իր պատմության ընթացքում եվրագավաթների շրջանակում երրորդ անգամ է ժամանում Ռուսաստան:
- «Բորուսիա»-ն և «Զենիթ»-ը եվրագավաթներում առաջին անգամ են հանդիպում միմյանց հետ: Վերջին անգամ դորտմունդյան ակումբը Ռուսաստանը ներկայացնող ակումբի հետ խաղացել է 11 տարի առաջ: Դա տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2002/2003 խաղարկության խմբային երկրորդ փուլի շրջանակում, երբ «Բորուսիա»-ն երկու անգամ հանդիպեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ և երկու դեպքում էլ հաղթանակներ տարավ (Մոկսվայում`1:2, Դորտմունդում`3:0): Դորտմունդցիները առաջին ռուսական մրցակիցը եղել է Վլադիկավկազի «Ալանիա»-ն: ՈՒԵՖԱ-ի գավաթի 1993/1994 խաղարկության 1/32 եզրափակիչում գերմանական ակումբը մրցակցի հարկի տակ հաղթանակ տոնեց 1:0 հաշվով, իսկ տանը գոլզուրկ ոչ-ոքի խաղաց և դուրս եկավ հաջորդ փուլ:
- «Զենիթ»-ը հարուստ փորձ ունի գերմանական ակումբների հետ խաղերում: Ռուսական ակումբը իր պատմության ընթացքում Գերմանիայի ներկայացուցիչների հետ հանդիպել է 12 անգամ, որից 4 ում հաղթել , 5-ում պարտվել և 3 դեպքում ոչ-ոքի է խաղացել:
- Սանկտպետերբուրգյան ակումբը գերմանական ակումբների հետ կայացած վերջին 7 եվրագավթային մրցավեճերում պարտություն չի կրել` 4 հաղթանակ և 3 ոչ-ոքի: Սակայն այդ բոլոր 7 հանդիպումները եղել են ՈՒԵՖԱ-ի գավաթի շրջանակում:
- «Զենիթ»-ը իր պատմության ընթացքում 6-րդ անգամ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և 2-րդ անգամ է դուրս եկել փլեյ-օֆֆ փուլ: Սակայն 1/8 եզրափակիչ փուլի արգելքը ռուսական թիմին, երբևէ չի հաջողվել հաղթահարել:
- Դորտմունդի «Բորուսիա»-ն իր պատմության ընթացքում 9-րդ անգամ է մասնակցում եվրոպական ամենահեղինակավոր խաղարկությանը, ընդ որում նախորդ 8 խաղարկություններից 4-ում հասել է նվազագույնը 1/4 եզրափակիչ (2 եզրափակիչ, կիսաեզրափակիչ և 1/4 եզրափակիչ):
- Ինչպես և նախորդ մրցաշրջանի խաղարկության, այնպես էլ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում «Բորուսիա»-ն 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղը անկցկացնելու է հյուրընկալվելիս:
- Ռուսական ակումբների հետ անցկացրած 4 խաղերում «Բորուսիա»-ն բաց է թողել ընդամենը մեկ գնդակ:
- Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում 3 արտագնա մրցավեճ է անցկացրել: Դրանցից 2-ում հաղթել է. Իսկ 1-ում պարտություն է կրել («Նապոլի»`1:2, «Արսենալ»`1:0, «Մարսել»`2:1):
Չեմպիոնների լիգա
1/8 եզրափակիչ. առաջին հանդիպում
[b]21:00 «Զենիթ» - «Բորուսիա Դորտմունդ»[/b]
«Պետրովսկի». Սանկտ-Պետերբուրգ
Նմանատիպ նյութեր
2093 դիտում
14:05 08-02-2014
Հետաքրքիր փաստեր «Վերդեր Բրեմեն» - «Բորուսիա Դորտմունդ» խաղի վերաբերյալ
2109 դիտում
14:40 15-02-2014
Հետաքրքրիր փաստեր «Բորուսիա» Դ - «Այնտրախտ» Ֆ խաղի վերաբերյալ
1815 դիտում
11:09 18-01-2014
«Զենիթ»-ը կարող է հաղթահարել «Բորուսիա»-ի արգելքը. Հալկ
Այս բաժնից
2218 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2872 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2398 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում