211652_close_icon
views-count2118 դիտում article-date 14:40 15-02-2014

Հետաքրքրիր փաստեր «Բորուսիա» Դ - «Այնտրախտ» Ֆ խաղի վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիա»-ն այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կհանդիպի Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ: Նախորդ երեքշաբթի թիմերը հանդիպեցին Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլում և Ֆրանկֆուրտում կայացած խաղն ավարտվեց դորտմունդցիների 1:0 հաշվով հաղթանակով: Այժմ կողմերը միմյանց հետ կմրցեն Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում: - Վերջին 4 խաղերի ընթացքում Դորտմունդի «Բորուսիա»-ն չափազանց անհաջող է հանդես գալիս սեփական հարկի տակ: 4 խաղերից 3-ում դորտմունդցիները պարտվել են և մեկ դեպքում ոչ-ոքի են խաղացել: Վերջին անգամ «Բորուսիա»-ն նման անհաջող ձևով սեփական հարկի տակ հանդես էր եկել 2006 թվականին, երբ թիմը գլխավորում էր վան Մարվեյկը: Այդ ժամանակ «Բորուսիա»-ն Դորտմունդում չէր կարողացել հաղթել 5 անընդմեջ խաղում: - Նման անհաջող հանդիպումների շարքից հետո «Բորուսիա»-ն տնային խաղերում վաստակած միավորների քանակով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը: - Վերջին երկու տնային խաղերում «Բորուսիա»-ն առաջինն է հաշվի մեջ առաջ անցել, սակայն արդյունքում ոչ մեկում չի կարողացել հաղթել: - «Բորուսիա»-ն Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ կայացած վերջին 16 տնային խաղերից միայն 1-ում է պարտվել: - Ընթացիկ մրցաշրջանում «Այնտրախտ»-ը ավելի հաջող է հանդես գալիս հյուրընկալվելիս: 21 միավորից 11-ը ֆրանկֆուրտցիները վաստակել են դրսում: Այդուհանդերձ այդ ցուցանիշով Արմին Ֆեհի թիմը մրցաշարային աղյուսակում 10-րդն է: - Ֆրանկֆուրտցիները վերջին 5 արտագնա խաղերից 4-ում պարտություն են կրել և 1 հաղթանակ են տոնել: Այդ միակ հաղթանակը Ֆեհի թիմը տարել է երկրորդ տեղում ընթացող «Բայեր»-ի նկատմամբ: - «Այնտրախտ»-ը բավականին քիչ գոլեր է խփում հյուրընկալվելիս: Ֆեհի սաները մրցակցի հարկի տակ խփել են 10 գոլ և այդ ցուցանիշով համարվում են առաջնության 4-րդ վատագույն ակումբը: - Դորտմունդում անցկացրած վերջին 4 խաղում «Այնտրախտ»-ը բաց է թողել 12 գոլ: - Ընդհանուր հաշվով թիմերը Դորտմունդում հանդիպել են 40 անգամ: 27 դեպքում հաղթել են դաշտի տերերը, 7-անգամ հյուրերը և 6 դեպքում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Գնդակների տարբերությունը` 93-31: - Վերջին անգամ «Այնտրախտ»-ը Դորտմունդում հաջողության է հասել 2010 թվականի փետրվարի 7-ին: Այդ ժամանակ ֆրանկֆուրտցիները հաղթեցին 3:2 հաշվով: Բունդեսլիգա. 21-րդ տուր [b]18:30 «Բորուսիա Դորտմունդ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»[/b] «Սիգնալ Իդունա Պարկ». Դորտմունդ Հավանական մեկնարկային կազմեր` [b]«Բորուսիա Դորտմունդ»[/b]: Վայդենֆելլեր – Պիշչեկ, Մ. Ֆրիդրիխ, Սոկրատիս, Շմելցեր – Կեհլ, Շահին – Օբամեյանգ, Մխիթարյան, Գրոսկրոյտց – Լևանդովսկի [b]«Այնտրախտ Ֆրանկֆուրտ»:[/b] Տրապ – Ջակպա, Մադլունգ, Ռուս, Յունգ – Ռոդե, Ֆլյում – Բարնետա, Մայեր, Այգներ - Ռոզենտալ

Նմանատիպ նյութեր