Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում մրցաշարի պատմության ընթացքում աննախադեպ իրադարձություն է գրանցվել: «Նյուրնբերգ» - «Այնտրախտ Բրաունշվեյգ» հանդիպման ընթացքում մրցավարը երեք 11 մետրանոց է նշանակել թիմերի դարպասներին, սակայն երեք դեպքում էլ դարպասպահները փրկել են իրենց թիմերին վերահաս գոլերից: