Սպասո՞ւմ ես ապահովագրական հատուցմանը. հետևիր ընթացքին` առանց տանից դուրս գալու
Հերթական նորարարությունը հայաստանյան ապահովագրական շուկայում. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը իր հաճախորդներին հնարավորություն է տալիս օնլայն տարբերակով հետևել ԱՊՊԱ-ի շրջանակներում հատուցման ընթացքին և ստանալ համապատասխան ծանուցումները` առանց տանից դուրս գալու կամ առանց որևիցե զանգ կատարելու:
Ընդամենը անհրաժեշտ է մուտք գործել [url=http://www.reso.am/]www.reso.am[/url] և այնտեղ, սեղմելով «ՀԵՏԵՎԻՐ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ» կոճակը` մուտքագրել անհատական ծածկագիրը (տրվում է անմիջապես վթարի վայրում) և ստանալ հատուցման ընթացքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:
Արժևորե'նք մեզ համար թանկը...