ԵԱՀԿ Մինսկի խումբը «մեռած է». Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ
«ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱԿ Մինսկի խմբի գործունեությունն արդյունք չի տալիս: Ե՞վս 20 տարի սպասենք, թե երբ կլուծվի Լեռնային ղարաբաղի խնդիրը»,-հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի տեղակալ Զիյաֆետ Ասկերովը:
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ժամկետը կախված է Ադրբեջանի «հզորությունից»:
«Դա մեռած խումբ է»,-ասել է Ասկերովը: