1296 դիտում
15:34 24-02-2014
Հայտնի են տարվա լավագույն դատավորներն ու դատարանները
Փետրվարի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստ:
Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև 2013թ. լավագույն դատավորներ ու լավագույն դատարաններ ճանաչելու և մրցանակներ հանձնելու հարցը:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, հետևելով արդեն ավանդույթ դարձած տարվա լավագույն դատավոր և դատարան ճանաչելու կարգին, նշել է, որ ամեն տարի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է դատավորների գործունեության ցուցանիշները:
Արման Մկրտումյանն, ամփոփելով ուսումնասիրված ցուցանիշները, գոհունակությամբ հայտնել է, որ նախորդ տարիներին լավագույն դատավոր ճանաչված դատավորները շարունակում են ապահովել մասնագիտական բարձր որակներ:
Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած հատուկ հանձնաժողովի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարչական դատարանում մասնագիտական բարձր ցուցանիշ ունի ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը, ում էլ Ընդհանուր ժողովը ճանաչել է վարչական գործեր քննող 2013թ. «Տարվա լավագույն դատավոր»:
Քաղաքացիական գործեր քննող դատավորներից Երևան քաղաքում լավագույն արդյունք է գրանցել և Ժողովի կողմից «Տարվա լավագույն դատավոր» տիտղոսին արժանացել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը:
Քրեական գործեր քննող դատավորներից մասնագիտական ընդունակություններով ու բարեխիղճ աշխատանքով Երևան քաղաքում աչքի է ընկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը, ում Ժողովն ընտրել է քրեական գործեր քննող «Տարվա լավագույն դատավոր»:
Մարզային դատարաններից մասնագիտական բարձր ցուցանիշներով աչքի է ընկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավոր Սլավիկ Թորոսյանն, ով Ժողովի գնահատմամբ նույնպես ճանաչվել է «Տարվա լավագույն դատավոր»:
Մարզերի դատարաններից քրեական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին արժանացել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը:
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է նաև տարվա լավագույն դատարաններ
Լավագույն դատարանների անվանացանկում 2013թ-ին իրենց աշխատանքով աչքի են ընկել և «Տարվա լավագույն դատարան» են ընտրվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության ու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանները:
Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Այն կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2065 դիտում
19:08 27-12-2021
Փաշինյանն այցելել է ՍԴ. հայտնի է՝ որ դատավորներն են մասնակցել քննարկմանը
970 դիտում
07:16 16-04-2024
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
706 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
967 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
811 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը