Թբիլիսյան խճուղում բախվել են BYD-ը և Nissan-ը. կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Շամպայն գինիների գործարանի մոտ բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Արման Կեսոյանի վարած Nissan մակնիշի 33 TT 335 համարանիշի և BYD մակնիշի 29 UU 017 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների կան վիրավորներ, ովքեր շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում BYD-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի